
Էս մեկը Թուրինի թագավորական պալատում ցուցադրվող տան առք ու վաճառքի պայմանագիր է՝ կազմված բաբելոնյան վաղ շրջանում Համմուրապիի թագավորության 32-րդ տարվա 10-րդ ամսին. Դավիթ Ակելյան

Դավիթ Ակելյանը գրում է. «Էս մեկը Թուրինի թագավորական պալատում ցուցադրվող տան առք ու վաճառքի պայմանագիր է՝ կազմված բաբելոնյան վաղ շրջանում Համմուրապիի թագավորության 32-րդ տարվա 10-րդ ամսին (մոտավոր մ․թ․ա․ 1750-ի վերջերը)։
Տեքստում արձանագրված է տան վաճառքի պայմանագիրը, ըստ որի, Մաննում-Բալու-Շամաշ անունով անձը գնել է տուն 1/3 շեկելին և 15 հատիկին (հացահատիկի չափման միավոր) համարժեք արծաթի դիմաց (խոսքը մոտավորապես 4.36 գրամ արծաթի մասին է, որը դրամային արժեքով այսօր մի հատ շաուրմա կարժենար, բայց 3775 տարի առաջ թույլ կտար մի մեծ կալվածք ձեռք բերել)։
Տեքստում նշված են բազմաթիվ վկաների անուններ, այդ թվում քաղաքապետ Սին-Մագիրի և դեսպան Ապիլ-Իլիշունի անունները։ Պայմանագիրը բաղկացած է երկու օրինակից, որոնցից առաջինը փորագրված է կճուճի դրսի կողմի վրա (այն, ինչը երևումա է նկարում), իսկ մյուսը, որը համարվել է հիմնական փաստաթուղթը, դրված է եղել կճուճի ներսում և ենթակա է եղել դուրս բերման ու ընթերցման միայն այն դեպքում, եթե պայմանագիրը կնքող կողմերի միջև եղել է առք ու վաճառքի առարկա հանդիսացած գույքի վերաբերյալ վեճ»։