Բաժիններ՝

ՀԱՊԿ-ն հուսով է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի հայտարարությունը։  

«Կովկասում կան որոշակի դրական զարգացումներ։ Սա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական ​​փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ։ Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ և ակնկալում ենք, որ դրա իրականացումը կհարթի ճանապարհը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար», – ասել է Թասմաղամբետովը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում։  

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստն անցկացվում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որը 2025 թվականին կնախագահի կազմակերպությունում:

Խորհրդը նախագահում է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, որը նաև գլխավորում է ՀԱՊԿ ԽՎ-ն: Հայաստանը սառեցրել է կազմակերպությունում իր գործունեությունը և չի մասնակցում դրա շրջանակներում անցկացվող նիստերին ու միջոցառումներին։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »