
Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին. Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը զգուշացրել է, որ նոր ցիկլոն է գալիս Հայաստան, սպասվում են տեղումներ։
«Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտոնյան։
Նշենք, որ մայիսն ընդհանուր առմամբ տեղումներով առատ էր, մի շարք համայնքներում նույնիսկ ուժեղ կարկուտ է տեղացել։