Բաժիններ՝

Գեղարքունիքում 24–ամյա օտարերկրացու սպանության գործն ուղարկվել է դատարան. ամբաստանյալի աթոռին 51–ամյա կին է

Գեղարքունիքի մարզում 24–ամյա օտարերկրացու սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։

Ըստ մեղադրանքի՝ Նունե Ն.–ն փետրվարի 12–ին դիտավորությամբ կյանքից զրկել է իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող զուգընկերոջը՝ Տիշար Անանդին: Նունե Ն.–ն կալանավորված է։

Ավելի վաղ ՆԳՆ–ից հայտնել էին, որ փետրվարի 12-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի շենքերից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Լճաշենցի 51-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել իր և օտարերկրացի ընկերոջ միջև, որի ընթացքում նա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, ինչից հետո ինքը միջանցքի պահեստարանից վերցրել է տարայով լի ծծմբաթթուն և լցրել նրա վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »