Բաժիններ՝

Էդուարդ Սպերցյանը դեռևս հստակ չգիտի` որտեղ է շարունակելու կարիերան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը դեռևս չգիտի, թե հաջորդիվ որտեղ կշարունակի ակումբային կարիերան:

«Բավականին դժվար մրցաշրջան ստացվեց Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում: Այս չեմպիոնությունը մեր երազանքն էր, որին մենք բավականին երկար էինք գնում: Կարծում եմ` հավատի ու բնավորության շնորհիվ էր, որ դարձանք չեմպիոն և, իհարկե, մեր երկրպագուների, որոնք մեզ հետ էին ամենուր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սպերցյանը:

Վերջինիս խոսքով ` ինքն իր առաջին ուսումնամարզական հավաքին է մասնակցում նոր գլխավոր մարզչի հետ:

«Երկու ընկերական հանդիպումներ ունենք, որոնք չենք կարող պարզապես ընկերական համարել: Մեզ համար շատ կարևոր է հաղթել այդ խաղերում»,-ասաց նա:

Հայազգի ֆուտբոլիստը դեռևս չգիտի որտեղ կշարունակի ակումբային կարիերան, սակայն ցանկություն ունի հեռանալու «Կրասնոդար»-ից:

«Բոլորը գիտեն, որ ցանկություն ունեմ հեռանալու «Կրասնոդար»-ից, սակայն դեռևս ոչինչ հստակ չէ»,-ընդգծեց նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 6-ին ու 9-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Կոսովոյի ու Չեռնոգորիայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »