Բաժիններ՝

Սուդանում հարձակվել են ՄԱԿ-ի պարենային ավտոշարասյան վրա

Սուդանում ՄԱԿ-ի պարենային ավտոշարասյան վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այդ մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։

«Մենք տեղեկություն ենք ստացել, որ Համաշխարհային պարենային ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի բեռնատարների ավտոշարասյունը գիշերը հարձակման է ենթարկվել, երբ գտնվում էր Հյուսիսային Դարֆուրի Ալ-Կոմ քաղաքում՝ Ալ-Ֆաշիր մուտք գործելու թույլտվության սպասելիս»,- գ հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակը։

Նա չի մանրամասնել, թե ով է իրականացրել հարձակումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »