Ադրբեջանում նկարահանվել է Հնդկաստանի իմիջը թիրախավորող ֆիլմ․ այս հակաքարոզչությունը սկսվեց 2020թ․ Արցախյան պատերազմից հետո․ Արտյոմ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Ադրբեջանում նկարահանվել է Հնդկաստանի իմիջը թիրախավորող ֆիլմ։

Ադրբեջանում կառավարության ֆինանսավորմամբ նկարահանվել է մի ֆիլմ, որտեղ Հնդկաստանը թիրախավորվել է որպես հակաիսլամական երկիր, որն ավերում է Քաշմիրի իսլամական նյութական ժառանգությունը։

«Բաժանված դրախտ» վերնագրված ֆիլմի նկարահանումներն արվել են Քաշմիրի՝ պակիստանական վերահսկողության տակ գտնվող հատվածում։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու հունիսի 10-ին։

Հարկ է նշել, որ 2020թ. Արցախյան պատերազմից հետո, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀ-ն սպառազինությունների ձեռքբերման ոլորտում սկսեց Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, կտրուկ վատացան հարաբերությունները Ադրբեջանի և Հնդկաստանի միջև։

Հնդկաստանի դեմ բացահայտ հակաքարոզչությունն Ադրբեջանում, այդ շրջանից սկսած, դարձավ սովորական և ամենօրյա մի բան մամուլում, թիվիներում, սոցցանցերում։

Այժմ հերթը հասել է ֆիլմերի նկարահանմանը ու դրանց պրեմիերաներին»։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »