
ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո մատյան է բացվել. գրառում է կատարել նաև Գագիկ Ծառուկյանը

ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո մատյան է բացվել՝ ի հիշատակ Իսրայելի հարձակումների զոհերի։ Այս մասին դեսպանատնից հայտնել է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Գրառում կարելի է թողնել այսօր՝ ժամը 10:30-ից մինչև 13:00-ն և 15:30-ից մինչև 17:00-ն։
Առավոտից դիվանագիտական ներկայացուցչություն են գալիս քաղաքական գործիչներ, փորձագետներ և ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետներ։
Առաջիններից մեկը գրքում գրառում է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանը։