«Ադրբեջանի մեքենաներն անցնում են, մերը չեն թողնում. ո՞նց հասկանանք». կոնյակագործ

«Վրացիների հետ մենք հին ժողովուրդ ենք, չենք հասկանում՝ ինչ է կատարվում»,- այսօր Վրաստանի դեսպանատան դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց կոնյակագործ տղամարդը:

Վերջինս նկատեց՝ իրենց մեքենաները նույնպես կանգնած են անցակետի տերմինալում, և հայտնի չէ՝ երբ կանցնեն:

«Ադրբեջանի մեքենաներն անցնում են, մերը չեն թողնում. Ո՞նց հասկանանք»,- ասաց նա:

Նրա խոսքով՝իշխանությունը խնդրից տեղյակ է, դիմել են Էկոնոմիկայի նախարարություն, և իշխանությունն այկստեղ անելիք ունի:

Կարդացեք նաև

«Եթե մեր ռուս գործընկերները ժամանակին չստանան ապրանքը, կխզեն մեզ հետ պայմանագրերը, էդ ժամանակ ի՞նչ ենք անելու: Հսկայական գործարան է՝ 250 աշխատողով, ո՞նց ենք աշխատելու»,-ասաց կոնյակագործը:

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »