
Հնդկաստանում դադարեցվել է թուրքական «Չելեբի գրունտ» ընկերության գործունեությունը

Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել թուրքական «Չելեբի գրունտ» ընկերության դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես մայիսի 15-ից չեղյալ է հայտարարվել երկրում գործող օդանավակայաններում թուրքական ընկերության գործունեությունը։
Նշենք, որ «Չելեբի գրունտ»-ը մատուցում է ինքնաթիռների բեռնման-բեռնաթափման, ներքին և արտաքին մաքրման աշխատանքներ։
Թուրքական ընկերությունը Հնդկաստանում գործում էր 2009-ից և կատարել է շուրջ 250 մլն դոլարի ներդրում։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի «Շիվ Սենա» կուսակցության ներկայացուցիչ Մուրջի Պատելը հայտարարել էր, որ թույլ չեն տա որևէ թուրքական ընկերության գործունեություն ծավալել Հնդկաստանում և նշել էր, որ քայլեր կձեռնարկեն թուրքական «Չելեբի գրունտ» ընկերության հետ պայմանագիրը չեղարկելու ուղղությամբ։