Բաժիններ՝

Վարդերը

Տասներկուամյա մի աղջիկ սրտնեղած փակվում է իր սենյակում: Մայրը գալիս է և ասում.

– Դուռը թակում են, հյուր է եկել:

Աղջիկը պատասխանում է.

– Ես կարմիր և գեղեցիկ վարդեր էի ուզում ունենալ, այլ ոչ թե հյուր: Դուք ինձ համար վարդեր չգնեցիք: Իսկ Աստված էլ իմ խնդրանքը չլսեց, որպեսզի իմ ընկերուհիների պես ես նույնպես վարդեր ունենամ:

Կարդացեք նաև

Մայրը ժպտում և ասում է.

– Մեր բարեկամն է այցելել, որ վարդերի պարտեզ ունի, բացի՛ր դուռը, քանի որ եկել է քեզ տանելու իր վարդերի պարտեզը և բազմաթիվ գեղեցիկ ծաղիկներ նվիրելու:

Աղջիկը նայում է մորը և նույնպես ժպտում:

Մի՛ կարծեք, թե Երկնավոր Հայր ձեր աղոթքները չի լսում. լսում է և եթե ձեր խնդրանքը ձեր հոգուն չի վնասում, այնպես է իրագործում, որ ձեր հոգեվիճակը վերափոխվի դեպի բարին ու դրականը և երբեմն այնպես գործում, որ ինքներդ այդ կերպ չեք սպասում:

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »