
Հայաստանին հաջողություն եմ մաղթում դեպի եվրոպական ապագա տանող ճանապարհին. Տիխանովսկայան` Փաշինյանին

Հաճելի էր հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովում. այս մասին X-ում գրել է բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ,նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան և կից լուսանկար հրապարակել:
«Հայաստանին հաջողություն եմ մաղթում դեպի եվրոպական ապագա տանող ճանապարհին։ Այսօր, առավել քան երբևէ, Եվրոպային պետք է արդար, ազատ և անկախ Հայաստան։ Շնորհակալություն ձեր համերաշխության և սկզբունքային դիրքորոշման համար»,- գրել է նա։