Բաժիններ՝

Էրդողանը կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին լուծումներ չպարտադրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման գործընթացը նուրբ է, և կարիք չկա կողմերին լուծումներ պարտադրել կամ ճնշում գործադրել նրանց վրա։

«Մենք ամեն ջանք ենք գործադրում խնդիրը լուծելու համար։ Միևնույն ժամանակ, մեր առաջնահերթությունը համապարփակ հրադադարն է։ Հաշվի առնելով գործընթացի զգայունությունը, անհրաժեշտ է խրախուսել կողմերին [երկխոսության և կարգավորման]՝ առանց նրանց վրա որևէ ճնշում գործադրելու կամ պարտադրելու։ Դա չափազանց կարևոր է՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու համար»,-հայտարարել է Էրդողանը Ալբանիայում Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ գագաթնաժողովի բացման ժամանակ։ Նախագահի ելույթը սոցիալական ցանցերում հեռարձակել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »