Բաքվից հայտարարում են, թե իբր Հայաստանի զինանշանը արտացոլում է հարևանների նկատմամբ տարածքային պահանջ

Պաշտոնական Բաքուն օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել իր Սահմանադրության մեջ, որը «տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման: Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:

Հաջիզադեն նշել է, որ Փաշինյանի հայտարարությունները ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի հարցում միջազգային հանրությանը «մոլորեցնելու հերթական փորձ են»:

«Նույնիսկ Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում նշված Հայաստանի զինանշանը արտացոլում է տարածքային պահանջներ Հայաստանի ներկայիս հարևանների նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, ասել է, որ դեռևս չունենք Սահմանադրության նոր նախագիծը. «Մենք վերլուծել ենք մեր Սահմանադրությունը և գիտենք, որ այն հարցերը, որոնք բարձրացնում է Ադրբեջանը և ակնհայտ է, որ և դե-յուրե և մեր Սահմանադրական դատարանի որոշմամբ մեր գործող Սահմանադրության մեջ որևէ պահանջ չկա մեր ոչ մի հարևանի նկատմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »