
Բայրամովը ուկրաինացի գործընկերոջը պատմել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պահանջների մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր ուկրաինացի գործընկերոջը տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական АПА-ն, այս մասին Բայրամովը հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսին։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վրա աշխատանքն ավարտվել է մարտին։
«Ես գործընկերոջս տեղեկացրել եմ այս համաձայնագրի ստորագրման հարցում Հայաստանից Ադրբեջանի ակնկալիքների մասին»,- հավելել է նա։