Բաժիններ՝

Երևանում «BMW»-ն կոտրել է ավտոլվացման կետերից մեկի պատը և մոտ 4.5 մետրից գլխիվայր ընկել կիսակառույց շինության մեջ

Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 210/11 հասցեում գործող ավտոլվացման կետում «BMW» մակնիշի ավտոմեքենան ավտոլվացման կետի աշխատակիցը շարժի է դրել, ինչից հետո ավտոմեքենան առաջ է ընթացել, կոտրել ավտոլվացման կետի պատը և մոտ 4.5 մետր բարձրությունից գլխիվայր ընկել կիսակառույց շինության մեջ:

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Ավտոմեքենայի մեջ է եղել նաև «BMW»-ի սեփականատերը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »