Բաժիններ՝

Պուտինը պատերազմն ավարտելու դիմաց մի քանի պայման է առաջ քաշել. Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմաններ է դրել Արևմուտքի առջև՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած երեք աղբյուրների։

Ըստ այդմ, Պուտինը պահանջում է, որ արևմտյան առաջնորդները գրավոր տեսքով հրաժարվեն ՆԱՏՕ-ի ընդլայնման իրենց ծրագրից, մասնավորապես՝ բացառեն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հնարավոր անդամակցությունը կառույցին, հայտնում են գործակալության ռուսական աղբյուրները։

Մյուս պայմաններից են՝ Ուկրաինայի չեզոքությունը, արևմտյան որոշ պատժամիջոցների վերացումը, ռուսական սառեցված ակտիվների վերադարձնելը և «Ուկրաինայում ռուսալեզու բնակչության իրավունքները պաշտպանությունը»:

«Պուտինը պատրաստ է խաղաղության, բայց ոչ ամեն գնով»,- ասել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներից մեկը։ Նրա խոսքով՝ եթե Պուտինը համաձայնության չգա իր պայմանների շուրջ, նա կփորձի Ուկրաինային ու Եվրոպային «ռազմական հաղթանակների միջոցով» ցույց տալ, որ «վաղն աշխարհն ավելի ցավոտ է լինելու»։

Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանը չի կարող վետո ունենալ ՆԱՏՕ-ի իր ձգտումների վրա և Արևմուտքից պահանջում է անվտանգության վստահելի երաշխիքներ՝ ապագա հարձակումներից պաշտպանվելու համար:

ՆԱՏՕ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ չի փոխի իր «բաց դռների» քաղաքականությունը՝ Մոսկվայի պահանջների պատճառով։

Անցյալ շաբաթ Թրամփի հետ ավելի քան երկու ժամ տևած հեռախոսազրույցից հետո Պուտինը համաձայնեց աշխատել հուշագրի վրա, որը նախանշում է խաղաղ համաձայնագրի հիմքը, ներառյալ հրադադարը: Ռուսաստանն արդեն պատրաստում է սեփական փաստաթղթի նախագիծը, սակայն ավարտման ժամկետն անհայտ է, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »