«3+3» ձևաչափը հուսալի հիմք է Հարավային Կովկասի և հարևան պետությունների փոխգործակցության համար. Լավրով

ՌԴ-ն և Թուրքիան ունեն Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով փոխգործակցության փորձ, այս ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում:

Նա ընդգծել է, որ «3+3» հարթակի ձևաչափը հուսալի հիմք է ստեղծում Հարավային Կովկասի երեք երկրների և հարևան պետությունների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև փոխգործակցության համար։

Ֆիդանը, իր հերթին, ընդգծել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ապահովում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն՝ շնորհիվ երկարամյա հարաբերությունների։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »