Բաժիններ՝

Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ քննարկում է համատեղ օդային պարեկությունը՝ պարեկային ինքնաթիռի կործանումից հետո

Կորեայի Հանրապետության զինված ուժերը պարեկային ինքնաթիռի աղետի ենթարկվելուց հետո ԱՄՆ-ի հետ քննարկում են ամերիկացի զինվորականների օգնությունը օդային պարեկություն անցկացնելու գործում:

Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

«ԱՄՆ զինված ուժերի հետ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարության պարեկային ինքնաթիռներից աջակցություն ստանալու նպատակով», – հայտարարել են զինվորականները։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Հարավային Կորեայում P-3 ինքնաթիռի աղետից հետո չեղարկվել են այս մոդելի տասնյակ պարեկային ինքնաթիռների թռիչքները։ Երկրի զինված ուժերն ուժեղացնում են հսկողությունը՝ օգտագործելով այնպիսի այլընտրանքային միջոցներ, ինչպիսիք են ռազմածովային ուժերի նավերը և ուղղաթիռները։

Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի P-3 պարեկային ինքնաթիռը մայիսի 29-ին աղետի է ենթարկվել Կյոնսան Պուկտո նահանգի Փոհանգ քաղաքի մերձակայքում։ Ինքնաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ լեռանն էր հարվածել։ Ինքնաթիռում գտնվող չորս հոգին զոհվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »