
Լիվերպուլում ավտոմեքենայի վրաերթի հետևանքով տուժածների թիվը հասել է 109-ի

Լիվերպուլում երկրպագուների բազմության վրա մեքենայի վրաերթի հետևանքով տուժածների թիվը հասել է 109-ի:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին նշված է Մերսիսայդ կոմսության ոստիկանության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Այս պահին տուժածների թիվը հասնում է 109-ի։ Չորս մարդ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ միջադեպի հետաքննությունը դեռ շարունակվում է, ոստիկանությունը հավաքում է ականատեսների ցուցմունքները:
Մայիսի 26-ին ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց բազմությանը, որոնք տոնում էին «Լիվերպուլի» հաղթանակը Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Վրաերթը կատարել է 53-ամյա մի բրիտանացի, որն ավելի ուշ ձերբակալվել է։ Ոստիկանությունից հայտնել են, որ վրաերթը ահաբեկչական գործողություն չեն համարում և կատարվածը դիտարկում են որպես առանձին միջադեպ։