Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է անհնարինին՝ Խորհրդային Միության վերականգնմանը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը լիահույս է, որ ընտրանու հաջորդ խաղն ավելի հաջող է լինելու:
Այո, վթարը շարասյունի ՀԵՏԵՎԻՑ եկող պարեկների ավտոմեքենայի և այլ մեքենաների մասնակցությամբ է, բայց հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ ամբողջ շարժումը կաթվածահար են արել, խառնաշփոթ ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և միլիարդատեր Իլոն Մասկի միջև սոցիալական ցանցերում ծագած հակամարտության մեջ երերուն լիցքաթափում է տեղի ունեցել ուրբաթ օրը երկու կողմերի ներկայացուցիչների միջև կայացած հեռախոսազրույցից հետո, գրում է Politico պարբերականը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը և քաղաքագետ Արմեն Մինասյանն են։ Հաղորդման վերջին հատվածում անսպասելի նրանց է միանում Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու հարցով «Արթուն ենք» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը:
Էդ մահաբեր շարասյունը ինչքա՞ն պիտի շարունակի ահաբեկել ժողովրդին։
Julien’s Auctions-ը աճուրդի կհանի աշխարհում ամենահայտնի և ցանկալի պայուսակի մոդելներից մեկը՝ Lady Dior-ը, որը պատկանել է Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանային։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հունիսի 6-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է։
Կալիֆոռնիայի Ազգային գվարդիայի զինծառայողները տեղական ժամանակով այսօր վաղ առավոտյան ժամանել են Լոս Անջելես՝ ի պատասխան ներգաղթի դաշնային ծառայության գործողությունների դեմ երեկվա բողոքի ակցիայի, հայտնում է NBC News-ը։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոտ Աղեկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իրեն աջակցել են։
«Համաշխարհային առաջնորդների խոսակցությունների գաղտնալսումը նորություն չէ, բայց դա շատ ավելի հեշտ է, եթե տվյալ առաջնորդն օգտվում է անձնական հեռախոսից և խուսափում է կիբերանվտանգության ստանդարտ մեթոդներից», – գրում է Axios-ը։
ՌԴ զորքերը հունիսի լույս 7-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել անօդաչուներով, ավիառումբերով և հրթիռներով Խարկովի և արվարձանների ուղղությամբ։ Այս մասին հայտնել են Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը և Ուկրաինայի ԱԻՊԾ-ն։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Ուկրաինայի հարցի կարգավորումը։ Այս մասին ТАСС-ին հայտնել են թուրքական նախարարության աղբյուրները։
Ազգերի լիգայի խաղարկության երրորդ տեղի խաղում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Գերմանիայի թիմի դեմ։
Այս մասին գրում է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում անելով Westinghouse-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Դեն Սամներին։
Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում՝ պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև եվրոպական միջավայրում Թուրքիայի օրեցօր աճող դերին ու դրա պատճառներին:
Նշենք, որ սա Փաշինյանի շարասյունի կողմից առաջին վթարի դեպքը չէ. տարիներ առաջ Փաշինյանի շարասյունը մահացու վթարի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին։
Լիտվան միշտ պահանջում է առավելագույնը Եվրամիության հակառուսական պատժամիջոցների հարցում, 18-րդ փաթեթը պետք է ներառի սահմանափակումներ էներգետիկ ընկերությունների նկատմամբ և ռուսական բանկերի անջատում SWIFT համակարգից, որոնք դեռ չեն ազդել այդ միջոցի վրա: Այս մասին Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Վնուկովո օդանավակայանում հեղեղման պատճառով հետաձգվել են չվերթեր դեպի Երևան, Պսկով, ինչպես նաև երկուական չվերթ՝ դեպի Սանկտ Պետերբուրգ և Նալչիկ, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Այսօր՝ հունիսի 8-ին, «Ամերիաբանկ»-ի աշխատակիցները կարողացել են կանխել Երևանում կեղծ թղթադրամի փոխանակման դեպք։
«Երբ ընկերս առաջարկեց փախչել՝ 19 տարեկանում չէի կարող գիտակցել, որ դրանով կորցնելու եմ հայրենիքը, ընտանիքը և իմ աշխարհը»,- ասում է ամերիկաբնակ արվեստագետ Զադիկ Զադիկյանը։
Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը կիրակի օրը հաստատել է, որ իր ուժերը ձեռք են բերել Իսրայելի միջուկային գործունեության վերաբերյալ ռազմավարական փաստաթղթեր և տվյալներ՝ հայտարարելով, որ այդ փաստաթղթերը շուտով կհրապարակվեն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել խոստացված հրթիռները՝ «շահեդների» դեմ պայքարելու համար և դրանք ուղարկել է Մերձավոր Արևելք։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանձնարարել է զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներին թույլ չտալ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգին և նրա համախոհներին տեղափոխող Madleen նավի մոտենալը Գազայի ափերին:
Վերջին 3 ամիսներին Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչների կրակոցներն ամենօրյա բնույթ են կրում։ Ադրբեջանական կողմի հռետորաբանությունն էլ աստիճանաբար ավելի է կոշտանում, ընդհուպ նրանց թիրախում է հայտնվել նաև Առաքելական եկեղեցին, քանի որ Կովկասի մուսուլմանների առաջնորդը հայտարարում է, որ «Առաքելական եկեղեցին սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը»։
Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական անձնակազմը։
Մեխիկոյում ապամոնտաժել են ադրբեջանցի բռնապետ Հեյդար Ալիևի արձանը, փոխարենը` տեղադրել Ադրբեջանի քարտեզ: Այս մասին հայտնում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
ԱԳՆ–ից հայտնում են, որ ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։