Բաժիններ՝

Ղազախստանը չի նախատեսում փոխել Բայկոնուրի տիեզերակայանի վարձակալության պայմանները

Ղազախստանը չի նախատեսում փոխել Բայկոնուրի տիեզերակայանը Ռուսաստանի վարձակալության պայմանները: Այս մասին հայտարարել է Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևը։

«Հիմա չենք տեսնում վարձակալության պայմանները վերանայելու անհրաժեշտություն, քանի որ պայմանագիրը գործում է մինչև 2050 թվականը, իսկ վարձակալության տարեկան վճարումները կատարվում են»,- նշել է նա։

Նախարարը հայտնել է, որ վարձակալության ընթացքում Ղազախստանը կանխիկ և ոչ կանխիկ տարբերակով ստացել է ավելի քան երեք միլիարդ դոլար՝ տարեկան 115 միլիոն դոլարի վճարման պարագայում:

Տիեզերակայանը և Բայկոնուր քաղաքը միասին կազմում են համանուն համալիրը, որը բաղկացած է կրիչ հրթիռների արձակման համար նախատեսված 9 տեսակի 15 մեկնարկային համալիրներից, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկման 4 արձակիչ սարքավորումներից, հավաքման և փորձարկման 11 շենքերից և այլ ենթակառուցվածքներից։ Ռուսաստանը Բայկոնուրի համալիրը Ղազախստանից վարձակալել է մինչև 2050 թվականը:

Բայկոնուրում գործում է ռուսական վարչակազմը: Ղազախստանը Բայկոնուրում ունի իր նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցչություններ, ինչպես նաև երկրի նախագահի հատուկ ներկայացուցիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »