
Նիկոլաթուրքական օկուպացիոն վարչակարգի ուզածն է սա. ապօրինությունների, բռնաճնշումների նորմալացումը. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը գրում է. «Աշոտյանի տնային կալանքը երկարացրին ևս 2 ամսով։ Օրերս կլրանա 2 տարին, ինչ կալանքի տակ է անհեթեթ մեղադրանքներով։ Ազգային ինստիտուտների և խորհրդանիշների վրա ամենօրյա հարձակումների ֆոնին Արմենի կալանքն ու մյուս քաղաքական դատերը մի տեսակ հետին պլան են մղվում, սկսում են արդեն նորմալ թվալ։
Նիկոլաթուրքական օկուպացիոն վարչակարգի ուզածն է սա. ապօրինությունների, բռնաճնշումների նորմալացումը։ Սա թունավոր կամ, ինչպես հոգեբաններն են անվանում այս երևույթը, «չարորակ նորմալություն» է։
Հիշեցնեմ, որ Արմենին ձերբակալել են 2023-ի հունիսի 15-ին։ Նա մնաց բանտում մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի 10-ը, ինչից հետո տեղափոխեցին տնային կալանքի, որը մի քանի ամիսը մեկ երկարացնում են։
Այն մասին, որ տնային կալանքը միայն առաջին հայացքից է «հեչ բան» թվում, բազմիցս գրել եմ։ Նամանավանդ քաղաքական հակառակորդների քաղաքական գործունեությունը լրջորեն սահմանափակելու շատ արդյունավետ միջոց է Նիկոլի համար։
Ըստ էության, տնային կալանքը քաղաքական կոնտեքստում, այսպես կոչված, «խելացի բռնաճնշումների» (smart repressions) տիպիկ օրինակ է։
Ազատություն Արմեն Աշոտյանին»։