Բաժիններ՝

Սի Ծինփինն իր հարավկորեացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացումը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չե Մյոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Պեկինը և Սեուլը պետք է ռազմավարական գործընկերությունը հասցնեն ավելի բարձր մակարդակի։

Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:Սի Ծինփինն ասել է, որ Չինաստանը և Կորեայի Հանրապետությունը պետք է ավելի մեծ որոշակիություն մտցնեն տարածաշրջանային ու միջազգային իրադրության մեջ՝ հավելելով, որ երկու երկրները պետք է համատեղ պաշտպանեն բազմակողմանիությունը և ազատ առևտուրը, ինչպես նաև ապահովեն մատակարարումների գլոբալ շղթաների անխափան գործունեությունը:

«Անհրաժեշտ է ամրապնդել փոխանակումները բոլոր մակարդակներում և բոլոր ոլորտներում, խորացնել ռազմավարական վստահությունը, սերտորեն համակարգել երկկողմ համագործակցությունը և բազմակողմ փոխգործակցությունը», – ասել է Չինաստանի առաջնորդը:

ՉԺՀ նախագահը նաև նշել է հումանիտար փոխանակումների ամրապնդման կարևորությունը, երկու երկրների արմատական շահերը հարգելը, ինչպես նաև ռազմավարական գործընկերային հարաբերություններն առաջ տանելը: 

«Առողջ, կայուն և անընդհատ խորացող չին-հարավկորեական հարաբերությունները համապատասխանում են ժամանակաշրջանի միտումներին, համապատասխանում են երկու ժողովուրդների արմատական շահերին, ինչպես նաև նպաստում խաղաղությանը, կայունությանը, զարգացմանն ու բարգավաճմանը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում», – հայտարարել է Սի Ծինփինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »