
Եկեղեցին պետք է զբաղվի քաղաքականությամբ. նրա կարգավիճակն ավելի բարձր է, քան պետությանը. Արթուր Աթանեսյան
«Եկեղեցին զբաղվել է և պիտի զբաղվի քաղաքականությամբ…Կրոնն ու եկեղեցին են ստեղծել պետություն, եկեղեցու շուրջ միավորված համայնքներն են դարձել ազգեր։ Հայ Առաքելական եկեղեցին միշտ եղել է պետության փոխարեն, հետո՝ պետության մեջ ու դրանից դուրս: Հոգևորականը ՀՀ քաղաքացի է, նա ընտրող է, իսկ ընտրողն իրավունք ունի դատել ընտրյալների մասին»,-«Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը։
Վերջինս նկատեց՝ պետությունն ու քաղաքականությունը նույն բանը չեն. քաղաքականությունն ավելի լայն հասկացություն է, նրա մեջ բազում սուբյեկտներ կան, և պետությունը դրանցից մեկն է:
«Մեր դեպքում ավելի բարձր իշխանություն ունի Հայ Առաքելական եկեղեցին, քան քաղաքական իշխանության մարմինները: Եվ այն, որ քաղաքականությունը սկսել է զբաղվել մեր Եկեղեցով, նշանակում է, որ եկեղեցին մինչ օրս դեռ քաղաքականությամբ չի զբաղվել»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Եկեղեցին պետական մարմին չէ, և ոչ էլ պետք է, որ լինի:
«Եկեղեցու կարգավիճակն ավելի բարձր է, քան պետության: Այն ավելի պատմական է, ֆունդամենտալ ու լայն»,- ասաց Արթուր Աթանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: