Բաժիններ՝

ԲՏԱ նախարարությունը 6800 դոլար կվճարի Forbes Technology Council-ի 1 տարվա անդամակցության համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն օրերս շուրջ 2 միլիոն 630,000 դրամ` 6800 դոլար է վճարել` Մխիթար Հայրապետյանի՝ Forbes-ի տեխնոլոգիական խորհրդի մեկ տարվա անդամակցության համար։ Ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգի՝  գնումը կատարվել է գնում չհանդիսացող ծախս ընթացակարգով։

Հանրայնացված ինվոյսի պայմանագրից էլ տեղեկանում ենք, որ ժամկետներ են նշվել 2025 թվականի հունիսի 9-ից մինչև 2026 թվականի հունիսի 9-ը։

Ինչպես նշվում է Forbes Technology Council-ի մասին տեղեկություններում՝ այն  վճարովի անդամակցությամբ կազմակերպություն է, որն ունի մոտավորապես 2500-5000 անդամ․ անդամներն ու գլխամասային գրասենյակները բաշխված են աշխարհի տարբեր հատվածներում, քանի որ այն լիովին հեռավոր կազմակերպություն է: Խորհուրդն իր անդամներին առաջարկում է հրատարակչական և այլ արտոնություններ։

Forbes-ի տեխնոլոգիական խորհուրդը (Forbes Tech Council)  Forbes Council-ի մի մասն է։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »