Բաժիններ՝

Գազայում մեկ օրում իսրայելական հարձակումներից զոհվել է շուրջ 40, վիրավորվել՝ ավելի քան 300 պաղեստինցի

Իսրայեական ուժերը շարունակում են Գազայի հատվածի բնակելի թաղամասերի և օգնության կենտրոնների ռմբակոծությունը, որի հետևանքով, Գազայի առողջապահության նախարարության տեղեկացմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 39 և վիրավորվել 317 մարդ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Ջենինի ճամբարի լրատվական  գրասենյակը հայտնել է, որ իսրայելական ուժերը ճամբարում լիովին ոչնչացրել են 600 տուն և պատճառ հանդիսացել մոտ 22 000 բնակչի հարկադիր տեղահանման:

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը հունիսի 22-ին հայտարարել է երեք գերիների աճյունների հայտնաբերման մասին, որոնք Գազայի հատվածում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից ի վեր։

Այդ առնչությամբ Իսրայելի վարչապետ Բնեիամին Նեթանյահուն ասել է, որ իրենք «քայլ առ քայլ մոտենում են» իրենց նպատակներին՝ հաղթել ՀԱՄԱՍ-ին և տուն վերադարձնել պատանդներին։

«Ես համոզված եմ, որ Իրանի հետ հակամարտության մեջ ձեռք բերված հաջողությունները կօգնեն մեզ հասնել մեր նպատակին Գազայում», – ասել է նա։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 55 998-ի, իսկ վիրավորներինը՝ 131 559-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »