
Թրամփն Իսրայելին կոչ է արել չռմբակոծել Իրանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսրայելի զինվորականներին հարվածներ չհասցնել Իրանին և օդանավակայաններ վերադարձնել այն ինքնաթիռները, որոնք մեկնել էին մարտական առաջադրանք կատարելու համար։
Թրամփը գրել է իր Truth Social հարթակում:
«Իսրայել։ Մի՛ նետեք այդ ռումբերը։ Եթե դա անեք, դա լուրջ խախտում կլինի։ Անհապաղ տուն վերադարձրեք ձեր օդաչուներին», – գրել է նա։Ավելի վաղ իսրայելական կողմը հայտնել էր, որ Իրանը հրթիռներ է արձակել երկրի ուղղությամբ, և իսրայելցի զինվորականները պատրաստվում են պատասխանել այդ հարվածներին։
Իրանական կողմը հայտնել է որ իրենք չեն խախտել հրադադարը։Հունիսի 13-ին իսրայելական հարվածներից և Իրանի պատասխան հարվածներից հետո կողմերը 12 օր ռազմական գործողություններ էին իրականացնում:
Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում Իրանի միջուկային օբյեկտներին, իսկ հունիսի 23-ին Թեհրանը հրթիռային հարված հասցրեց Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենախոշոր ռազմաբազային Կատարում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել լիակատար հրադադարի շուրջ: