
Մերցը ԱՄՆ-ին կոչ է արել գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի դեմ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Եվրամիությունը չորեքշաբթի օրը մեկնարկելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը։ Այս մասին նա հայտարարել է Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք պետք է մեծացնենք Մոսկվայի վրա տնտեսական ճնշումը։ ԵՄ-ն դա անում է, և վաղը, վերջապես, ուժի մեջ կմտնի պատժամիջոցների նոր փաթեթը։ Սակայն դա բավարար չէ. ԱՄՆ-ն նույնպես պետք է գործի», – նշեց նա։
Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ Սենատը առաջիկա օրերին կընդունի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենք։ Նրա խոսքով՝ նա արդեն քննարկել է դա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կոչ է արել նրան հաստատել միջոցառումները։
Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր, որ նոր պատժամիջոցների փաթեթը կարող է լինել ամենախիստը։ Մասնավորապես, նախատեսվում է ներառել ռուսական նավթի գնի առաստաղի իջեցում մինչև 45 դոլար, 22 բանկերի անջատում SWIFT-ից, ռուսական հումքից նավթամթերքի գնման արգելք և «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցների ընդլայնում։