Սերժ Սարգսյանն ու Կաթողիկոսը մշտական կապի մեջ են, շփումները պարբերական են․ Մամիջանյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մշտական կապի մեջ են, նրանց շփումները պարբերական բնույթ ունեն։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Սարգսյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պես չի հանդիպում կաթողիկոսի հետ՝ աջակցությունը հայտնելու։

«Սերժ Սարգսյանն ու Վեհափառ հայրապետը մշտական կապի մեջ են, նրանց շփումները որևէ արտառոց բան չեն պարունակում, որպեսզի մենք դրանք առանձնացված լուսաբանենք»,- ասաց Մամիջանյանը։

Անդրադառնալով մամուլում այսօր տեղ գտած հրապարակմանը, ըստ որի, «Սերժ Սարգսյանն է Վեհափառին խորհուրդ տվել հետ պահել Միքայել Սրբազանին»՝ Մամիջանյանն ասաց.

«Դա մամուլ չի, սուտասանների ու Փաշինյանին սպասարակողների հավաքույթ է։ Ես նման կեղտ չեմ մեկնաբանում»։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »