«Կողմնորոշվեք, այ տնաշեններ. քիչ է մնում Թուրքական պետություների վեհաժողովին էլ անդամակցելու ցանկություն հայտնեք»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առավոտը ԵՄ-ն են գնում, կեսօրին՝ Շանհայի կազմակերպությանն են ուզում անդամակցել, երեկոյան՝ ԵԱՏՄ, իսկ գիշերն էլ «խաղեր են տալիս» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։

Նիկոլական ռեժիմը հերթական «աննախադեպ» լուրն է հայտնել. Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն է հայտնել:

Այս որոշումը տրամաբանական կլիներ, եթե ՔՊ-ն Աժ-ում չքվեարկեր ԵՄ մտնելու ցանկություն կոչվող օրինագծի օգտին։

Մի ձեռքով ԵՄ-ից են ուզում կառչել, իսկ մյուսով՝ ձգվում են դեպի Շանհայի կազմակերպություն։

Կողմնորոշվեք վերջապես, որ վեկտորն եք ընտրում, այ տնաշեններ։

Քիչ է մնում Թուրքական պետություների վեհաժողովին էլ անդամակցելու ցանկություն հայտնեք ու ամեն ինչ տեղը կընկնի»։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »