«Եթե ուշադիր եք, մենք արդեն տեսնում ենք պետության ասոցացումը Նիկոլի հետ այդ քայլիստների և նրանց հետ ասոցացվող այլ ուժերի կողմից, ինչը բնորոշ է ֆաշիստական և դիկտատորական պետություններին: Մի քայլ է մնացել, որ Մայր Հայաստանի արձանը քանդեն, Աննա Էրատոյի և Նիկոլի արձանն այդտեղ տեղադրեն: Մենք արդեն ոչնչով չենք զիջում ստալինյան բռնապետությանը: Բանտերը կլցնի շինծու մեղադրանքներով, կմնա իր արձաններն ու պատկերները տեղադրելը, և մենք կստանանք դասական նիկոլական փոքրիկ ֆաշիստական պետություն»:
Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայ Առաքելական եկեղեցին պետք է րոպե առաջ մաքրել ազգադավ, նախնյաց հիշատակը անարգած, մկրտության ուխտը դրժած և Սուրբ Դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ «հավատացյալներից»:
«Հայ Առաքելական եկեղեցի, պետականաշինություն և արտաքին քաղաքականություն» խորագրով քննարկման շրջանակում լրագրողների հետ զրույցում արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը զուտ իշխանությունների նախաձեռնությունը չէ, ընդհանուր ծրագրի մաս է կազմում:
«Արդեն մոմի լույսով կարելի է ման գալ մարդկանց, որ սրանց վերաբերյալ մի դրական բան ասեն: Նույնիսկ իրենց ամենամոլի նվիրյալները խուսափում են այդպիսի խոսակցություններից: Իրենք ցանկանում են մեզ թուլացնել բոլոր հնարավոր ձևերով: Իրենք համոզված են, որ եթե գործը հասնի հերթական ընտրություններին, իրենք գիտեն՝ ինչի են ընդունակ»:
«Սամվել Կարապետյանն այն եզակի գործիչներից է, որ հսկայական մեկենասություններ և բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում, ինչը Նիկոլ Փաշինյանի ներկայիս սահմանումների, ընկալումների, ՍԴ որոշմամբ տված մեկնաբանությունների պայմաններում համարվում է Ադրբեջանի տարածքում իրականացված ապօրինի գործունեություն: Ես մեծ անհանգստություն ունեմ՝ հաշվի առնելով, որ նա նաև ՌԴ քաղաքացի է, հնարավոր է, որ Նիկոլը Սամվել Կարապետյանին արտահանձնի Ադրբեջանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանի դիտարկմամբ, Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության սկսած արշավն ադրբեջանա-թուրքա-իսրայելական ծրագիր է, հատկապես, եթե հաշվի ենք առնում նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին պատկանող ունեցվածքի նկատմամբ իսրայելական հավակնությունները: Այսինքն, ամեն մեկն իր խնդիրն է սրանով փորձում լուծել:
Եկեղեցու դեմ պայքարողները հայի թշնամիներն են, և ես կոչ եմ անում հայ ազգին, որպեսզի իր քաջությամբ հայի թշնամիներին օգնի, որ շուտ դժոխքի մատնվեն: Այսօր Հայաստանում լի են քրիստոսատյաց աղանդավորները, անհայրենիք սորոսականները և դիվապաշտ այլասերականները, այդ ամենի դեմ կանգնած է Քրիստոսի Հայ Առաքելական եկեղեցին, որտեղ հենց Ինքը ՝ Քրիստոս իջավ, և հենց Քրիստոսից տրվածով կառուցվեց Էջմիածինը, այսինքն՝ Միածնի Իջման վայրում կառուցվեց Մայր Տաճարը, և հենց դրա դեմ էլ պայքարում են այդ դևերը: