Բաժիններ՝

Վթար Տաթև վանքի մոտակայքում. կա 5 տուժած

Հունիսի 1-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Պարզվել է, որ Հալիձոր գյուղի «Դիտակետ» կոչվող տարածքի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ժայռին, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևոր ստացել են մարմնական վնասվածքներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ցուցաբերել համապատասխան օգնություն արգելափակված քաղաքացուն։ Բոլոր տուժածներին մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »