Սամվել Կարապետյանի դեմ իրականացվողն ուղղված է նաև ՀԷՑ-ի դեմ. Վահե Դավթյան

Քաղաքագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող հետապնդումներն ուղղված են ինչպես քաղաքական, այնպես էլ կոմերցիոն նպատակների:

Ավելին՝ տվյալ պարագայում քաղաքականն ու կոմերցիոնը փոխլրացնող բնույթ ունեն՝ առաջանալով միևնույն տրամաբանությունից, որը միտված է վերաձևելու սեփականության հարաբերակցությունը ռազմավարական ակտիվների ոլորտում։

Թիրախավորման կենտրոնում են «Հայաստանի էլեկտրական ցանցերը», ինչը պետք է դիտարկել որպես արդեն ձևավորված պրակտիկայի շարունակություն: Դրա շրջանակներում արդեն իսկ պետության հսկողության ներքո են անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և «Լիդիան Արմենիայի» բաժնեմասերը:

Այս գործընթացները հատկապես խնդրահարույց են էներգետիկ անվտանգության համատեքստում։ «ՀԷՑ»-ը հանդիսանում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի առանցքային օղակը։

Կազմակերպության և նրա սեփականատիրոջ նկատմամբ այսպիսի վարքագիծը կարող է խաթարել ոչ միայն ներդրումային միջավայրը, այլև էներգետիկ անվտանգության ինստիտուցիոնալ կայունությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »