«Փաշինյանն ատում է ցանկացած ազգայինը. սրանք վերքաղաքական գործընթացներ են». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցողն իշխանությունների կողմից մեծ շղթայի մի մասն է։ Նախկինում, եթե Նիկոլ Փաշինյանն այս ամենը կոծկում էր, հիմա ուղիղ, հանրային կերպով հրահանգում է  հետապնդում սկսել այս կամ այն ազգային գործչի նկատմամբ։

«Այս պարագայում միանշանակ է, որ Սամվել Կարապետյանն ի պաշտպանություն եկեղեցու հայտարարության համար ենթարկվում է այն հետապնդումներին, որոնք մեկնարկել են երեկ։ Չնայած, չեմ կարծում, որ Կարապետյաններին կամ առհասարակ որևէ հայրենասերի հնարավոր է նման գործողություններով վախեցնել»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ այս պահին Քրեական դատարանի Ավանի նստավայրում ընթանում է Սամվել Կարապետյանի խափանման հարցի միջնորդության քննությունը։

Հայկ Մամիջանյանի բնորոշմամբ, Հայաստանի օրվա իշխանությունն այնպես է արել, որ երկիրը միջազգային հարաբերություններում սուբյեկտից դարձել է օբյեկտ։

Կարդացեք նաև

«Վստահ եմ՝ Փաշինյանը ոչ միայն քաղաքական վտանգներից «ազատվելու» համար է օգտագործում իրավապահ համակարգը, այլև ցանկացած հայրենասեր, ազդեցիկ, իրենից որևէ բան ներկայացնող, երկրի համար որևէ բան արած մարդկանց, որոնք թույլ չեն տալու, որ ապազգային որևէ որոշման ու հերթական հանձնմանը գնա։

Փաշինյանն ատում է ցանկացած ազգայինը, ինչի մասին խոսում ենք՝ վերքաղաքական գործընթացներ են»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ երեկ իրավապահ մարմինները մի քանի ժամ խուզարկում էին հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող առանձնատունը։ Այս խուզարկությունը հաջորդեց նրան, երբ Սամվել Կարապետյանը հստակ դիրքորոշում արտահայտեց Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ՝ ասելով, որ անթույլատրելի են իշխանության հարձակումները եկեղեցու վրա։

Տևական ժամանակ հետո՝ այսօր լուսադեմին, իր առանձնատնից Սամվել Կարապետյանն ու Կարեն Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ գնացին ոստիկանության բաժին։ Առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Այս պահին դատարանի բակում հավաքված են Սամվել Կարապետյանի աջակիցները, հարազատները, ընկերները։ Նրան աջակցելու համար այնտեղ են նաև մի խումբ հոգևորականներ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »