«Ասում ենք, որ երկրում բրուցելյոզ հիվանդություն կա՝ Շիրակում, Գեղարքունիքում, և ոչ թե՝ 1 գլխաքանակի մոտ, այլ հազարավոր։ Եթե հետևողական չեն ու խնդիրը չեն լուծում, նշանակում է՝ իրենց սրտի ուզածը սա է»,- հավելեց Աշոտ Հարությունյանը։
Մայիսի 5-ին Արարատի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել այգիներին։ Արտաշատում կան գյուղեր, որտեղ մասամբ կամ ամբողջովին վնասվել են այգիները։ Առատ ծիրանի բերք սպասող բնակիչները կանգնել են փաստի առաջ, չգիտեն՝ ինչպես են փակելու վարկերը, որը վերցրել են այգիները մշակելու համար։
Քաղաքային իշխանությունը որոշել է ավարտին հասցնել Կասկադի արտաքին տեսքի ուղղությամբ աշխատանքները, որի համար ամիսներ շարունակ «Ակտիվ քաղաքացի» հարթակում ներկայացրել էր երկու նախագիծ՝ «Կասկադ մշակութային հանգույց» և «Կասկադ այգիներ», արդյունքում հաղթող ճանաչվել «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը։
Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը բարձր տրամադրությամբ հանդիպում է Ալիևի հետ, իր փոխարեն՝ ես գետինը մտա։
Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» արշավով հաջորդ ամիս գնալու է Արտաշատ, որտեղ կարդալու է Խորենացու «Ողբից» հատվածներ ու ասելու, որ պետք է կրթվեն, որովհետև կրթվելը նորաձև է։
Վաղը՝ մայիսի 17-ին, Չարենցավանում նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնողի նիստ, որին ներկա կլինեն Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության շրջանակներում պետք է հանդիպեր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ։ Սակայն հանդիպումը տեղի չունեցավ, քանի որ Էդգար Ղազարյանին տեղեկացրեցին, որ ԱԺ փոխնախագահը նպատակահարմար չի համարում իրեն ընդունել։
Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաև լրագրողի հարցին, թե Երկրորդ և Երրորդ նախագահների թիմերի միջև հակամարտություն կա՞, քանի որ կարծիք կա, որ 2 թիմերի միջև 2026 թվականի ընտրություններին ընդառաջ տարանջատում է տեղի ունենում, այդպես էր բնորոշել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ հատկապես վերջին՝ անցնող լիագումար նիստից հետո ավելի շատ քննարկվում են «ռազբորկաները», հայհոյանքները, այլանդակ պահվածքները, քան այն, ինչն այս պահին սպառնում է Հայաստանին։
«Կարծում եմ՝ տեղին չէ ավելորդ աղմուկ տալ ու շահարկել։ Ամեն ինչ ունի իր կանոնակարգը և ժամանակին ամեն ինչ տեղի կունենա, որի մասին հասարակությունը կիմանա, այս գործողություններին բարձր տոն տալը չի բխում որևէ մեկի շահերից։
Սյունիքի մարզում ադրբեջանական կողմից հնչող շարունակական և հաճախ թիրախավորված կրակոցները մտահոգում են բնակիչներին։ 2 ամիս շարունակվող կրակոցները հիմնականում տեղի են ունենում գիշերը՝ Խոզնավար և Խնածախ գյուղերի ուղղությամբ։
«Էրեբունի» ԲԿ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանն այսօր խոսելով այս դեպքի մասին, ասաց, որ իր երկար տարիների պրակտիկայի ընթացքում նման դեպք չէր եղել։
Մայիսի 11-ին Երևանում ուժեղ քամին պոկել էր տանիքի թիթեղը և հարվածել հղի կնոջը, որի հետևանքով նա վնասվածք էր ստացել և տեղափոխվել «Էրեբունի» բ/կ։
«Փոքր որդիս՝ 5-ամյա Արեգը, ամեն օր հարցնում է, թե՝ մամ, Պարգևն ինչո՞ւ չի գալիս, ասել եմ՝ Պարգևը հրեշտակ է դարձել, երկնքում է, երեկ երազի մեջ լացում էր, Պարգևին էր ուզում»,-պատմեց Պարգևի մայրը։
«Այս իրավիճակը մտահոգություններ է առաջացնում բնակիչների շրջանում, ով հնարավորություն ունի, մտածում է գնալու մասին, խոշոր ու մանր անասունները ծախում են, հնարավորություն չունեն պահելու։ Մենք մի հավաբնի չափ տեղ չունենք, որտե՞ղ գնանք, Երևա՞ն, ընկնենք մարդկանց ոտքերի տա՞կ, ընկնենք Նիկոլ Փաշինյանի ոտքի տա՞կ։ Գյուղում բնակիչների մի մասը գազ չունի, խմելու ջուր չկա, գնում ենք դույլերով այլ տեղից ենք բերում, աշխատանք չկա, ու այսքանին էլ գումարվում են թշնամու կրակոցները։
«Մեկը չի իջնում՝ հարցնի, թե ինչ խնդրով ենք այստեղ, հետևաբար՝ այս կառույցը դատարկ է։ Կառավարությունում քննարկվող հարցերից մեկն էլ թող այս մասին լինի, թե պետությունում ինչ է կատարվում»:։
Տևական ժամանակ, է մի խումբ քաղաքացիներ բողոքում են, որ իրենք զեղծարարության զոհ են դարձել՝ իրենց անուններով բաներկում վարկեր են ձևակերպել և հիմա պահանջում են, որպեսզի այդ վարկերը մարեն։
Սիլվա Ադամյանի բնորոշմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում, հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ, հատկապես որ, շատերը Երևանի կենտրոնում են ապրում։
«Վստահ եմ՝ վախից իրենց թոռների ու երեխաների տակդիրները կքաշեն գլխներին ու առավոտ շուտ կվերադառնան Երևան։ Ադրբեջանը հիմա կրակում է տների տանիքներին, հետո թիրախավորելու է արդեն խաղաղ բնակիչներին, ասեմ ձեզ՝ այսպես շարունակվի՝ վիրավորներ ու զոհեր ենք ունենալու, ու Ադրբեջանի կրակոցները դարձյալ մնալու են առանց պատասխանի»։
«Խոզնավարում թիրախավորված կրակում են, քանի բնակչի ջրատաքացուցիչ են վնասել, կրակոցներից մեկն էլ կպել է բնակիչներից մեկի ոչխարին։ Ոչխարը բնակչի տան մոտ է եղել։ Շատ բան կա ասելու, բայց հեռախոսով ասելու չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խոզնավարի բնակիչը։
Գրքի շնորհանդեսի ժամանակ Հակոբ Ղազանչյանը հիշեցրեց, որ 2019 թվականին ծավալուն ալբոմ էր լույս տեսել. Արցախի թատրոնի ամբողջ տարեգրությունն էր, սակայն 2023 թվականին Արցախում տեղի ունեցած ցավալի դեպքերից հետո Երևան կարողացել են հասցնել միայն 3 օրինակ՝ ողջ տպաքանակից։ Գիրքը հեղինակել է Կարինե Ալավերդյանը։
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով՝ Գիտությունների ազգային ակադեմիան կմիավորվի բուհերի հետ. առաջարկը ներկայացրել է Կառավարությունը։
Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ուղղաթիռով մեկնել է Կապան։ Նա կապանցիներին կներկայացնի իր՝ «իրական Հայաստանի» մասին հայեցակարգը, իսկ Աննա Հակոբյանը Կապան է մեկնել «կրթվելը նորաձև է» քարոզն իրականացնելու համար։
Ընդդիմադիր 4 ուժերը հայտարարել էին, որ կաջակցեն Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ, և այդպես էլ արեցին՝ մարտի 16-ին ավագանու նիստում Վարդան Ղուկասյանը 5-րդ անգամ դարձավ Գյումրու քաղաքապետ։
Նիկոլ Փաշինյանն այսօր Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի առիթով ուղերձ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ Այդ ուղերձում որևէ անդրադարձ չկա Շուշիի ազատագրման 33-ամյակի վերաբերյալ։
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ՀՀ օրվա իշխանությունը մայիսի 9-ը Եռատոն չի համարում, քանի որ հենց իշխանությունն է այդ օրը դարձրել «զոհված տղաների օր», այսինքն՝ նշում են մի դժբախտություն, որը պատահել է հայ ազգի հետ։
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի խոսքով՝ այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ականատես ենք լինում քանդող գործողությունների, իսկ ավելի ճիշտ է ասել՝ անգործության։
Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը վստահ է՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքը վերադարձնելու են։
«Անձամբ եմ դիմել մի քանի բարձրաստիճան մարդկանց, ասել եմ՝ եկեք պահենք Արցախի լեռնային շրջանները, մասնավորապես՝ Քարվաճառը, մեր փրկությունը դա է։ Ադրբեջանն այլևս ի վիճակի չէր պատերազմելու, մասնավորապես՝ Քարվաճառում, իրենք հարթավայրերով էին եկել, լեռնայինում դժվար կլիներ առաջ գալը։
Լրագրողի հաջորդ հարցից՝ խոսքի ազատության համատեքստո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորներին ասում է՝ «համբալ», ՔՊ նիստերի ժամանակ երբևէ իրեն կամ իր թիմակիցներին ասե՞լ է՝ «համբալ», Գևորգ Պապոյանը վրդովվեց, ասելով.