«Ալռոսայից» գողացված ադամանդները հանձնվել են մի ընկերության, որի շահառուն Խաչատուր Սուքիասյանն է. ՌԴ ԱԴԾ

«Ալռոսայից» գողացված ադամանդները հանձնվել են մի ընկերության, որի շահառուն գործարար և Հայաստանի խորհրդարանի անդամ Խաչատուր Սուքիասյանն է։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ԱԴԾ տարածած հաղորդագրությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ անվտանգության ուժերը ձերբակալել են մի ավազակախմբի, որը «Ալռոսա» ադամանդի արդյունահանման ընկերությունից գողացել է անմշակ ադամանդներ՝ Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար, և որ ձերբակալվածների թվում է ընկերության աշխատակիցը։

Խուզարկությունների ընթացքում առգրավվել է մոտ 200 հազար կարատ տեխնիկական հում ադամանդ, փող և զարդեր։

«Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայությունը՝ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի հետ համատեղ, կասեցրել է մի խումբ անձանց գործունեությունը, որոնք համակարգված կերպով գողացել են բարձրորակ չմշակված ադամանդներ ԱԼՌՈՍԱ (ԲԲԸ) ընկերությունից՝ հետագա անօրինական վաճառքի և ՀՀ տարածք մաքսանենգ ճանապարհով ներմուծման նպատակով… Գողացված ադամանդները Հայաստան են հասցվել ADM Diamond LLC-ին, որի շահառուն հայ գործարար և տեղական Ազգային ժողովի պատգամավոր Սուքիասյան Խ.Ա.-ն է», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «անօրինական գործունեության կազմակերպիչներն են եղբայրներ՝ Հայաստանի քաղաքացիներ Բագիկյանները, որոնք միջազգային հետախուզման մեջ են անմշակ ադամանդների մաքսանենգության համար»։

Տեսանյութը՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »