Ի՞նչ անել, որ Սամվել Կարապետյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքը, բացի Արմեն Դանիելյանից, այլ մարդ չքննի. դատախազության մանր ժուլիկությունը

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել է, որ իրենց տեղեկացմամբ՝ այսօր լրանում է վերջնաժամկետը, և պարզ կլինի՝ դատավոր Արմեն Դանիելյանը կկարճի՞ Սամվել Կարապետյանի վերաբերյալ բողոքի գործը, որի առնչությամբ փաստաբանները հայտարարել էին, թե հետ են վերցնում բողոքը, թե՞ այլ գործընթաց է պլանավորել քաղաքական իշխանությունը:

Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը հունիսի 23-ին հայտարարություն է տարածել, որում ասված է. «Գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի շինծու, քրեական վարույթով ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը, 2025 թվականի հունիսի 19-ին իմ կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան:

Այնուհետև, աննախադեպ արագությամբ, իմ ենթադրությամբ ապօրինի միջամտությունների արդյունքում, նշված գործի նյութերը փոխանցվում են Վերաքննիչ քրեական դատարան և մակագրվում դատավոր Արմեն Դանիելյանին:

Հաշվի առնելով, որ այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է, ուստի վստահորդիս հետ քննարկման արդյունքում, որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը»:

Կարդացեք նաև

Հաջորդիվ Ֆերոյանը նշել էր, որ դիմումն արդեն մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան և ենթակա է անհապաղ քննարկման։

168.amի տեղեկություններով, սակայն, Գլխավոր դատախազությունը դիմել է մանր ժուլիկության՝ բացառելու համար Սամվել Կարապետյանի վերաբերյալ վերաքննիչ նոր բողոքը այլ դատավորի կողմից քննելու հնարավորությունը:

Այսպես՝ դատախազությունն ինքն է բողոքարկել Սամվել Կարապետյանին կալանավորելու՝ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արտակ Կարապետյանի որոշումը:

Մեր տեղեկություններով՝ այս գործով դատախազը բողոքարկում է Արտակ Կարապետյանի որոշման մեջ նշված կալանքի հիմքերի ոչ լրիվ ցանկի առկայությունը:

Իրականում բոլորովին էլ էական չէ, թե ինչ հիմքով է դատախազը բողոքարկում իրեն լիովին ձեռնտու որոշումը, որովհետև միայն վերաքննիչ որևէ բողոքի առկայության դեպքում Սամվել Կարապետյանի պաշտպանների կողմից ներկայացվելիք նոր բողոքը չի մտնի համակարգ ու մակագրվի, ասենք, այլ դատավորի:

Այսինքն՝ միայն այդ պարագայում  այդ նույն գործով որևէ նոր բողոք չի կարող մակագրվել այլ դատավորի, քանի որ արդեն իսկ դատախազության կողմից ներկայացված բողոքն Արմեն Դանիելյանի մոտ է, ուստի մուտքագրվող ցանկացած բողոք պետք է ավտոմատ կերպով  հանձնվի վերջինիս:

Այնպես որ՝ իշխանության քայլերն առավել քան պարզունակ են ու խիստ կանխատեսելի:

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »