
Բա ո՞ւր եք, ա՛յ գործակալներ․ Նարեկ Գալստյան

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ես հիշում եմ, թե Հայաստանի քաղհասարակություն կոչված ազդեցության գործակալական ցանցն ինչ վայնասուն էր բարձրացնում, երբ Հայաստանում ինչ-որ մեկը մի թարս բան էր ասում տարատեսակ underground կերպարներին, կապտամազիկ նարկամաններին կամ հոգով ու մարմնով ագրեսիվ փոքրամասնություններին: Վայնասունը հիշու՞մ եք, թե ինչպես էին պաշտպանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման իրավունքը Հայաստանում: Ես հիշու՛մ եմ: Այսօր իշխանությունը սպառնում է հրապարակել հոգևոր սպասավորներին իբր վարկաբեկող տեսանյութեր, սպառնում է գրավել Մայր Աթոռը, իրենց ձայնը չի լսվում: Չի լսվում, որովհետև դրա համար գրանտ գծիկ պատվեր չեն ստացել:
Ընդ որում, քանի որ դրանց մեծ մասը թքած ունի հոգևոր արժեքների վրա, իրենց պետք է հիշեցնել, որ հոգևորականներն էլ ՀՀ քաղաքացիներ են, իսկ իրենց սրտի իշխանությունները ուղիղ խախտում են մարդու անձնական կյանքի իրավունքը: Դրա գաղտնիությունը: Բա ու՞ր եք, ա՛յ գործակալներ: Թե պետք է անպայման ագրեսիվ նարկաման ու մանկապիղծ պետք է լինի, որ պաշտպանեք»: