
Հայաստանը ներկայացնող 12 բռնցքամարտիկ անցել է Աբաշիձեի մրցաշարի կիսաեզրափակիչ

Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի հերթական մրցումային օրը ևս 7 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշայիններ Արթուր Սահակյանը և Ժիրայր Սարգսյանը, 65 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանը և Նարեկ Հովհաննիսյանը, 70 կգ քաշային Արարատ Հարությունյանը և 90 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը։ Այս մարզիկները դուրս են եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Կիսաեզրափակիչում են նաև Բարեղամ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Նարեկ Մանասյանը, Իշխան Հովսեփյանը և Համլետ Հարությունյանը։Մրցաշարին մասնակցող Հայաստանը ներկայացնող 16 բռնցքամարտիկներից 12-ը կիսաեզրափակչում են