Տղե՛րք, սրբությունները մի վաճառեք. Գևորգ Սրբազանի և Տեր Զարեհի խոսքը

«Մենք մինչև արյան վերջին կաթիլը պատրաստ ենք, տղե՛րք, իսկ դուք մինչև արյան վերջին կաթիլը պատրա՞ստ եք ձեր հայրենիքի համար,- Մայր Աթոռում ոստիկաններին դիմեց  Տեր Զարեհ քահանա Աշուրյանը և շարունակեց,- Ցավներդ տանեմ, ախր գիտեմ, ամեն մեկդ էլ մի պարզ ընտանիքից հելած՝ աշխատանք չունեք, մտել եք ստեղ փող աշխատեք: Ուղղակի աշխատանք չունեք: Մարմինը հեչ, մի օր մահանալու է, բայց հոգին եք վաճառել:

Տեսեք՝ ո՞ւր եք հասցրել հոգևորականներին, ո՞ւր եք հասցրել: Ինչի՞ համար է էս ամեն ինչը, տղե՛րք: Ձեր էրեխուն մկրտել ենք մենք, ձեր ծնողներին, տատերին, պապերին թաղել ենք, ձեզ էլ պսակել ենք: Հետո ով պիտի անի՝ մոլլա՞ն: Շատ հեռու չի Արարատը, ձեր նման անտարբերների պատճառով Արարատը մնաց Արազից այն կողմ, հիմա Մայր Աթո՞ռն եք ուզում տալ: Գնդակահարե՛ք բոլորիս, ես առաջինն եմ: Կուրծքս բացեմ կանգնեմ, գնդակահարե՛ք, ի՞նչ կարող եք անել դուք, մարմինս կսպանեք, բայց հոգիս կզորանա: Հիշե՛ք՝ մեկին սպանեցիք, տասն է հելնելու, տասը: Սրբությունները մի՛ վաճառեք պարգևավճարներով, մի՛ վաճառեք, տղե՛րք: Ամեն մեկդ ձեր գյուղում ձեր քահանայի աչքերին ո՞նց եք նայելու: Ո՞նց եք մտնելու եկեղեցի խաչակնքվեք: Ո՞նց եք ապրելու էս հողի վրա: Ձեր գերեզմաններն ովքեր են կնքելու, ինչի՞ համար, տղերք: Հրաժարվե՛ք հրաման կատարելուց»:

Ոչ շարքային ոստիկաններից մեկը լրագրողի դիտարկմանը, որ ձեզ համար է խոսում, արձագանքեց՝ «բոլորն էլ մեր քահանաներն են», փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանն էլ հորդորեց՝ չխանգարել իրենց աշխատանքին:

Ինչին ի պատասխան Գևորգ Սրբազանն ամոթանք տվեց՝ ամո՛թ է, հայ եք, դատվելու եք:

Կարդացեք նաև

«Ամբողջ աշխարհի առջև խայտառակ եղաք, վաղն էլ դատվելու եք»,-շարունակեց նա

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »