ՆՈՐ ՀՐԱՄԱՆ՝ ԸՆԴԴԵՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Բժշկական կենտրոնների տնօրենների համար բժշկական կրթության պարտադիր լինելու հարցն առաջիկայում կվերանայվի։

Այս մասին 168.am«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Այս անգամ նա անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարությանն այդ առնչությամբ:

«Մեր խորին համոզմամբ, ինչպես նաև ուսումնասիրելով միջազգային փորձը` պարզ է դառնում, որ բժշկական կենտրոնների կառավարման ֆինանսական հատվածը և բուժական հատվածը պետք է որոշակիորեն տարանջատվեն։ Դրանով մենք համակարգային փոփոխություն կմտցնենք բժշկական կենտրոնների ընդհանուր կառավարման մեջ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ եթե Անահիտ Ավանեսյանն ուսումնասիրել է միջազգային փորձը, ուստի կարող է ասել, թե որ երկրներում են մրցույթը չհաղթահարած, տնօրենի պահանջներին չհամապատասխանող անձինք նշանակվում տնօրեններ, կամ որ երկրներում են իշխող կուսակցության անդամներին առանց մրցույթի նշանակում մրցութային պաշտոններում, կամ պաշտոնից ազատվելուց հետո որ երկրներում են ազատված տնօրենները պատմում նախարարության անօրինական հանձնարարականների մասին:

«Կատարվում են բժշկական կենտրոնների տնօրենների անտրամաբանական ազատումներ, չեն նշանակվում մրցույթներ, պաշտոնակատարներն էլ բացառապես հարում են ՔՊ-ին»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »