
«Պարոն Աշոտյան, այս ամենը վաղ թե ուշ ավարտվելու է: Ավարտվելու է և՛ մեր պետության, և՛ Ձեր նկատմամբ հալածանքը»․ Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է իր և Արմեն Աշոտյանի այս լուսանկարը՝ գրելով․ «Երկու տարի է, ինչ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներն ընթանում են ամենաբիրտ ու անօրինական մեթոդներով, կալանքով:
Երկու տարի է, ինչ պարոն Աշոտյանի հիմնարար իրավունքները կոպտագույն ձևով ոտնահարվում են: Չկա արդարադատություն, պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ իրականացնելու անգամ տեսական հնարավորություն, որովհետև նիկոլաստրուկ համակարգի ստացած հրահանգը շատ հստակ է:
Միգուցե երկու տարին շատերի համար ուղղակի թիվ է: Բայց միայն վերջին երկու տարիների ընթաքում Արցախը հայաթափվեց և ամբողջությամբ հանձնվեց թուրքին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձավ ոչ առաջնային հարց, իսկ Հայաստանի սահմանները առուծախի առարկա:
Հայաստանում տասնյակներով բանտարկվեցին անմեղ մարդիկ, բանտարկվեցին միայն նրա համար, որ պայքարում են Հայաստանի Հանրապետություն ունենալու համար, պայքարում են մեր երկիրը դավաճանածների դեմ:
Պարոն Աշոտյան, այս ամենը վաղ թե ուշ ավարտվելու է: Ավարտվելու է և՛ մեր պետության, և՛ Ձեր նկատմամբ հալածանքը»: