Հայտնի են վրացի ֆուտբոլիստների թարմացված տրանսֆերային արժեքները

Վրացի ֆուտբոլիստ Գիորգի Քոչորաշվիլիի տրանսֆերային արժեքն աճել է 1 միլիոն եվրոյով։ Մասնավորապես, Transfermarkt-ում Քոչորաշվիլիի տրանսֆերային արժեքը կազմել է 5 միլիոն եվրո։ Դրանից առաջ Քոչորաշվիլիի արժեքը 4 միլիոն եվրո էր։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Մեկ այլ վրացի ֆուտբոլիստ Օթար Կիտեիշվիլիի արժեքը նույնպես աճել է Transfermarkt-ում։ Վերջին տվյալների համաձայն, նրա տրանսֆերային գինը 5 միլիոն եվրոյից աճել է մինչև 6 միլիոն եվրո։

Նշենք, որ Խվիչա Կվարացխելիայի և Գիորգի Միքաուտաձեի գները թարմացվել են մի քանի շաբաթ առաջ։ Կվարացխելիայի ներկայիս արժեքը 90 միլիոն եվրո է, Միքաուտաձեինը՝ 22 միլիոն եվրո։

Այսօրվա դրությամբ, transfermarkt-ի տվյալներով՝ 10 ամենաթանկ վրացի ֆուտբոլիստներն են՝

  • Խվիչա Կվարացխելիա` 90 միլիոն եվրո,
  • Գիորգի Մամարդաշվիլի՝ 30 միլիոն եվրո,
  • Գիորգի Միքաուտաձե` 22 միլիոն եվրո,
  • Զուրիկո Դավիթաշվիլի՝ 10 միլիոն եվրո,
  • Սաբա Գոգլիչիձե` 8 միլիոն եվրո,
  • Օթար Կիտեիշվիլի՝ 6 մլն եվրո,
  • Գիորգի Քոչորաշվիլի՝ 5 միլիոն եվրո,
  • Գիորգի Չակվետաձե՝ 4.5 միլիոն եվրո,
  • Սաբա Լոբժանիձե` 4 միլիոն եվրո,
  • Իրակլի Ազարով 4 մլն եվրո։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »