Բաժիններ՝

ՌԴ օդային տարածքում խոցվել է 110 ԱԹՍ. Մոսկվայի «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 25-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից մինչև 07:00-ն հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 110 անօդաչու թռչող սարք։ Ընդհանուր առմամբ հարձակման է ենթարկվել 13 մարզ։

16 անօդաչու թռչող սարք է խոցվել Տուլայի, 14-ական՝ Բրյանսկի և Կալուգայի, 13-ական՝ Տվերի և Մոսկվայի մարզերի օդային տարածքներում։ Տասական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի և Կուրսկի, 8-ը՝ Օրյոլի, 7-ը՝ Ղրիմի և 2-ը Սմոլենսկի մարզերի օդային տարածքներում։ Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի և Նովգորոդի մարզերում մեկական անօդաչու թռչող սարք է խոցվել։

Մայիսի 25-ի գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է։ Կալուգայի օդանավակայանը նույնպես թռիչքներ չի ընդունել և ուղարկել։ Տուլայում անօդաչու թռչող սարքն ընկել է բազմաբնակարան շենքի բակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »